Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար. հայկական կողմն ունի 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի տվյալ ճշտվում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար. հայկական կողմն ունի 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի տվյալ ճշտվում է




Հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

ՊՆ-ի հաղորդմամբ՝ ժամը 07։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։