Աստղագուշակ՝ հուլիսի 29-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հուլիսի 29-ի համար




Խոյ: 

Օրը բարեհաջող սկիզբ կունենա, և հենց առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել: Ցավոք, օրվա ընթացքում ամեն բան կփոխվի, կծագեն որոշ դժվարություններ, տարաձայնություններ կունենաք ազդեցիկ մարդկանց հետ: Չեք կարողանա ժամանակին կանգ առնել և կասեք այն ամենը, ինչ մտածում եք: Փորձեք հնարավորինս արագ դիվանագիտական հմտություններ կիրառել, այլապես ՝գործը գլուխ չի գա:

Ցուլ: 

Այսօր շրջապատի մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Անմիջապես գլխի կընկնեք թե վերջիններս ինչ մտադրություններ, ցանկություններ և սպասելքներ ունեն: Հմտորեն կօգտվեք նրանց թուլություններից: Սակայն, ամեն դեպքում, խորոմանկել չարժե , միևնույն է կբացահայտվեք, և այդժամ անախորժություններն անխուսափելի կլինեն:

Երկվորյակ: 

Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք, միայն այդ դեպքում, օրվա երկրորդ կեսը չափազանց լավ կդասավորվի:Այսօր ստացված տեղեկատվությունը հետագայում կարող է օգտակար լինել: Նպատակահարմար օր է ուսման, նաև բարձր որոկավորում ստանալու, սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու համար: Հաշվի առեք այն, որ այսօր կարևոր զանգեր ստանալու հավանականությունը մեծ է, հետևաբար, աշխատեք օրվա ամբողջ ընթացքում կապի մեջ լինել:

Խեցգետին: 

Շատ բան անհասկանալի է: Ձեր ունեցած տեղեկատվությունը բավարար չէ ճիշտ որոշում կայացնելու համար: Բացի այդ, շրջապատում բոլորը փորձում են մոլորեցնել ու շեղել ձեզ: Այդ իսկ պատճառով՝ այսօր չարժե կարևոր որոշումներ կայացնել, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրեր կազմել:

Առյուծ: 

Թեև օրը որևէ նշանակալի իրադարձությամբ չի առանձնանում, միևնույն է, այն լիովին ձեր սրտով է: Մինչ ուշ երեկո հրաշալի տրամադրություն կունենաք: Անգամ մանրուքները ձեզ ուրախություն կպարգևեն: Կզգաք սիրելիի ուշադրությունն ու հոգատարությունը և նույն կերպ կպատասխանեք նրան: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Նրանք այսօր ցանկացած հարցում ձեր կողմից են:

Կույս: 

Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն մի շտապեք օրն անհաջող համարել: Ծրագրած ամեն բան կհասցնեք իրագործել, եթե ձեռք բերեք լավ աջակիցներ: Փնտրեք նրանց ձեր շրջապատում՝ այն մարդկան մեջ, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Կարելի է երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր կնքել միայն այն դեպքում, եթե դրա ֆինանսական կողմն արդեն քննարկվել է:

Կշեռք:

Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի, սակայն ձեր երևակայությունը և ոչ ստանդարտ մոտեցումներ որդեգրելու ունակությունը՝ կօգնեն դուրս գալ ֆինանսական տեսանկյունից վտանգավոր իրավիճակներից:

Կարիճ: 

Օրը լի է մանր անախորժություններով: Լուծումներ պահանջող խնդիրներ կծագեն մեկը մյուսի հետևից: Օրվա առաջին կեսին նույնիսկ ժամանակ չեք ունենա փոքր-ինչ շունչ քաշելու և ուժերը վերականգնելու: Միևնույն ժամանակ, եթե առավել զգույշ լինեք և խուսափեք վրիպումներից, ապա մասնագիտական ոլորտում կարող եք հաջողության հասնել, նաև կարգավորել ղեկավարության հետ ձեր հարաբերությունները:

Աղեղնավոր: 

Նպատակահարմար օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ձեզ չեն գոհացնի հասարակ որոշումները և փորձված մեթոդները, անգամ առօրյա գործերին անսպասելի ու յուրօրինակ լուծումներկտաք: Հնարավոր է գործունեության ոլորտի ընդլայնում, կստանձնեք մասնագիտական նոր պարտականություններ:

Այծեղջյուր: 

Այսօր ձեզ միայն նախանձել կարելի է: Օրը շատ բարեհաջող կդասավորվի, այն թույլ կտա լուծել վաղեմի խնդիրները և հարթել բոլոր գործերը: Կենսական ներուժը բարձր է: Այսօր Ցանկացած գործում հաջողակ եք: Դժվար թե գտնվի մեկը, ով կկարողանա դիմակայել ձեր հմայքին:

Ջրհոս: 

Օրը վատ չի դասավորվի: Դուք չեք հանձնվի, անգամ եթե լուրջ խնդիրներ ծագեն: Հիշեք, որ այսօր ճիշտ է ինքնուրույն գործել, որևէ մեկին դիմելով ՝ կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում: Գործնական բանակցությունների համար օրն այնքան էլ բարենպաստ չէ, այսօր չափից շատ զիջումների կգնաք, կհամաձայնեք անգամ այն պայմաններին, որոնք ձեզ համար շահեկան չեն:

Ձկներ: 

Որքան հնարավոր է շատ ժամանակ հատկացրեք հարազատներին: Կենտրոնանալով սեփական հետաքրքրությունների վրա՝ կարող եք կարևոր շատ բան ձեր տեսադաշտից բաց թողներ: Սիրելիի հետ տարաձայնությունները բացառված չեն:Ապագային վերաբերող ծրագրերի քննարկումը կարող է լուրջ վեճերի պատճառ դառնալ: Փորձեք ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանել և հույզերին տուրք չտալ: