«Աստղերն Աֆրիկայում» էքստրեմալ շոուն Բուզովայի հետ կվարի Միխայիլ Գալուստյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Աստղերն Աֆրիկայում» էքստրեմալ շոուն Բուզովայի հետ կվարի Միխայիլ Գալուստյանը




«Աստղերն Աֆրիկայում» նախագծի կազմակերպիչները բացահայտել են, թե Օլգա Բուզովայի հետ ով կվարի շոուն։ Խոսքը 41-ամյա Միխայիլ Գալուստյանի մասին է, որը «ТНТ» հեռուստաալիքում չի հայտնվել արդեն արդեն երկու տարի։

«Աստղերն Աֆրիկայում» էքստրեմալ շոուն մայրցամաքում նկարահանվել է մեկ ամիս, հայտնում է StarHit-ը։ «ТНТ»-ն կարծում է, որ նախագիծը վարկանիշներով պետք է առաջ անցնի «Վերջին հերոսից»։

Իրապատում-շոուում հայտնված 16 մասնակիցների շարքում են Դանյա Միլոխինը, Յուլjա Գավրիլինան, Աննա Խիլկեւիչը եւ այլ հայտնիներ։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է հրապարակը լքել ցանկացած պահի, նույնիսկ փորձությունների կատարման ընթացքում։

Օլգա Բուզովայի հետ հաղորդումը կվարի կատակերգու Միխայիլ Գալուստյանը։ Արտիստը վերջերս նոր տեսահոլովակ է նկարահանել՝ «Меня прет от тебя», որում նկարահանվել է Օլգայի քույրը՝ Աննա Բուզովան։