3.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

3.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք




Հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 21:09-ին 3.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ, հայտնում է ԱԻՆ-ը։

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում` 3 բալ և Շողակաթ գյուղում` 4 բալ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 2 բալ, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղում` 2 բալ ուժգնությամբ