Դիտարկումներ են եղել, թե որտեղ կարող են ռուս սահմանապահներ տեղակայվել. այս պահին խաղաղապահներ չկան․ Սանոսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիտարկումներ են եղել, թե որտեղ կարող են ռուս սահմանապահներ տեղակայվել. այս պահին խաղաղապահներ չկան․ Սանոսյան


 
 Փոխհրաձգություն է տեղի ունեցել երեկ գիշեր եւ լուսադեմին այն դիրքի ուղղությամբ, որտեղ երեկ թեժ մարտական գործողություններ էին ընթացել, մեկ վիրավոր ունենք, վիրավորվել է ուսի շրջանում, նրան վիրահատել են, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ այդ հատվածում ռուս խաղաղապահներ չեն տեղայակվել։

Հարցին՝ ինչ ավարտ են ունեցել ռուս սահմանապահների հետ բանակցությունները՝ կապված այդ հատվածում ռուս սահմանապահ զորքեր տեղակայելու հետ, Սանոսյանը ասաց․ «Բանակցությունների ընթացքի մանրամասները ես չեմ կարող հայտնել, որովհետև ի պաշտոնե չեմ զբաղվում դրանով, բայց կարող եմ ասել, որ որոշակի պրոցես եղել է և կա։ Որոշակի դիտարկումներ են եղել, թե որտեղ կարող են սահմանապահները տեղակայվել: Այդ աշխատանքներից ես տեղյակ եմ եղել եւ ասել եմ: Թե հիմա բանակցություններն ինչ փուլում են, ես չեմ կարող ասել: Կարծում եմ՝ բանակցությունները շարունակվում են»։