Հենց նոր գմփոց եկավ, ոնց հասկացա` անօդաչու էր. Վարդենիսի քաղաքապետ. Factor.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հենց նոր գմփոց եկավ, ոնց հասկացա` անօդաչու էր. Վարդենիսի քաղաքապետ. Factor.am




Գեղարքունիքի մարզում քիչ առաջ պայթյունի ձայն է լսվել. հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը:

«Հենց նոր գմփոց եկավ, օդի մեջ լույս վառվեց։ Թե ինչ էր, չհասկացանք, դեռ չեմ կարողացել ճշտել։ Ոնց հասկացա՝ անօդաչու էր»,- նշեց Վարդենիսի քաղաքապետը։
Հարցին՝ ինչ իրավիճակ է սահմանային հատվածում, Մելքոնյանը պատասխանեց, որ մինչ այժմ հանգիստ է եղել։

«Ես սահմանից 2 ժամ առաջ եմ եկել՝ և՛ Վերին Շորժա, և՛ Ներքին Շորժա։ Կրակոցներ չեն եղել։ Հանգիստ էր»,- եզրափակեց Մելքոնյանը։

Հիշեցնենք` հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ – ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Հայկական կողմն այդ օրը հաղորդել էր 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին: