Աստղագուշակ՝ հուլիսի 30-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հուլիսի 30-ի համար




Խոյ. 

Թվում է, թե այսօր դուք ունակ եք շատ բաների հասնելու, սակայն, ավաղ, մեծ հաջողության հույսերն ապարդյուն են: Ձեր գործերին միջամտում են մարդիկ, ովքեր առաջնորդվում են բացառապես սեփական շահերով, և նման անձանց պատճառով դուք ստիպված եք փոխել ձեր պլանները, իսկ երբեմն էլ` հրաժարվել ձեր առջև դրված նպատակներից:
Մտերիմները ձեզ աջակցում են բարոյապես, սակայն, ցավոք, չեն կարող իրական օգնություն ցուցաբերել: Օրվա վերջին դուք կարևոր տեղեկություններ կստանաք` կապված ֆինանսների կամ ունեցվածքի հետ: Երեկոն ցանկալի է տանն անցկացնել` հրաժարվելով աշխարհիկ միջոցառումներից:

Ցուլ. 

Օրը դժվար թե նշանավորվի ինչ-որ կարևոր իրադարձություններով, սակայն այն ամենին, ինչը ձեր շուրջ տեղի է ունենում, դուք շատ լուրջ եք վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ տագնապներից խուսափել դժվար թե հաջողվի: Վստահեք ձեր սեփական սթափ մտքին ավելի, քան շրջապատի խորհուրդներին, ձգտեք սկզբում իրականացնել սեփական գաղափարները, հետո նոր` ուրիշներինը: Կարող են ծագել տարաձայնություններ ընկերների և մտերիմների հետ, սակայն դուք փորձում եք թույլ չտալ վեճեր, և դա ձեզ հաջողվում է:

Երկվորյակներ. 

Բացասական միտումների ազդեցությունը դեռևս շարունակում է իրեն զգացնել տալ, սակայն դուք ձեզ նախօրեի համեմատ ավելի հանգիստ և ինքնավստահ եք զգում, այդ իսկ պատճառով էլ զգալի արդյունքների եք հասնում: Օրը բարենպաստ է ընկերների և գործընկերների հետ շփումների համար, իսկ այն մարդկանց հետ, ում դուք առաջին անգամ եք տեսնում, միանգամից հեշտությամբ լեզու եք գտնում:
Դուք գործունյա և համառ եք, ինչն օգնում է լուծել շատ հարցեր: Սակայն նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում իրենց եռանդն ուղղել օգտակար հունով, շատերն իրենց ուժերը և ժամանակը ծախսում են այնպիսի բաների վրա, որոնք ուշադրության արժանի չեն:

Խեցգետին. 

Բարենպաստ օր է ցանկացած օգտակար գործունեության համար, դուք հեշտությամբ եք գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Ժամանակ գտեք պրոֆեսիոնալ գրականություն ընթերցելու համար. այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, շուտով ձեզ շատ պետք կգա: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դրանցում ձեզ հաջողվում է ինքնադրսևորվել լավագույն կողմերով, վստահություն նվաճել: Կարելի է կարճատև ուղևորությունների մեկնել, այդ թվում և չպլանավորած: Հնարավոր են հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, ում դուք վերջերս կարոտում էիք: Զուգադիպությունը, հանգամանքների հաջող դասավորումը կարող է անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ դնել:

Առյուծ. 

Ձեզ շատ հանդիպումներ և բանակցություններ են սպասվում: Դուք հիմնականում ուշադրության կենտրոնում կլինեք, օրվա ընթացքում ծագած լուրջ հարցերն ավելի օգտակար կլինի քննարկել ոչ պաշտոնական միջավայրում. երբ լիցքաթափվում եք, ձեր գլխում հիանալի գաղափարներ են ծնվում: Լավ կլինի, որ ուշադրությունը կենտրոնացնեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ձեր հարաբերությունները կարգավորելու կամ խորացնելու վրա: Այսօր այդ հարաբերություններից շատ բան է կախված:

Կույս. 

Այսօր դուք չափազանց անհամբեր եք: Անհապաղ անհրաժեշտ արդյունքը ստանալու ցանկությունը ձեզ խանգարում է հանգիստ մտածել այն հարցի շուրջ, թե ինչ է իրականում ձեզ պետք ձեռնարկել: Աշխատավայրում ծագում են լուրջ տարաձայնություններ, իսկ ղեկավարությունն էլ չի նկատում ձեր հաջողությունները, փոխարենը նրա աչքից չեն վրիպում անգամ ամենաաննշան սխալները: Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ: Չեն բացառվում վեճեր մտերիմների հետ, դուք փորձում եք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Խիստ ուշադիր եղեք ուղևորություններին` հնարավոր են տհաճ միջադեպեր:

Կշեռք. 

Չնայած որ դրական միտումների ազդեցությունը պահերով իրեն զգացնել է տալիս, այնուամենայնիվ օրն ընդհանուր առմամբ այնքան էլ լավ չի դասավորվում: Բանակցությունները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում, փակուղի են մտնում: Մարդիկ, ում աջակցությունը դուք ակնկալում էիք ստանալ, չեն շտապում կատարել իրենց տված խոստումները: Դրա հետ մեկտեղ էլ, ձեր հասցեին հնչում է բավական շատ քննադատություն, իսկ դուք էլ դրան արձագանքում եք շատ հիվանդագին: Հնարավոր են ռոմանտիկ հրապույրներ, դրանք դժվար թե շարունակական լինեն, սակայն ձեզ շատ բան կսովորեցնեն:

Կարիճ. 

Սա այն օրերից է, երբ արժե զբաղվել միայն այն գործերով, որոնք ձեր հոգեհարազատ են`դրանցում դուք հիանալի արդյունքների կհասնեք: Մնացած ամեն ինչ ավելի լավ է հետաձգել կամ հանձնարարել մեկ ուրիշի, եթե իհարկե նման հնարավորություն ունեք: Անբարենպաստ օր է ֆինանսական հարցեր լուծելու համար, հատկապես` երբ խոսքը գնում է խոշոր գումարների մասին: Օրը բարենպաստ է զվարճալի ուղևորությունների, միջավայրը փոխելու համար: Երեկոն նախընտրելի է անցկացնել ոչ տանը` առաջին հերթին դա վերաբերում է նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր ձգտում են նոր ծանոթություններ հաստատել:

Աղեղնավոր. 

Հարմար օր է գործերը կարգի բերելու, նախկինում ծագած հարցերի լուծմամբ զբաղվելու համար: Դուք հիանալի եք լեզու գտնում աշխատակիցների և ղեկավարության հետ, ինչն էլ մեծապես նպաստում է պրոֆեսիոնալ աճի հեռանկարները քննարկելուն, աշխատավարձի բարձրացման հարցն առաջ քաշելուն: Օրվա երկրորդ կեսը բարդ է էմոցիոնալ առումով` ձեր տրամադրությունը հաճախ է փոփոխվում, դրա հետ մկետեղ էլ` շրջապատող աշխարհի մասին ձեր կարծիքը: Դուք հակված եք մոռանալ ձեր տված խոստումների մասին, դրանով վիրավորելով մտերիմներին: Խուսափեք ավելորդ ծախսերից:

Այծեղջյուր. 

Ձեր հմայքն աշխատում է անվրեպ, և հենց դրա շնորհիվ էլ դուք հասնում եք այն ամենին, ինչի մասին նախկինում միայն կարող էիք երազել: Գործընկերները սիրով համաձայնվում են ձեր ցանկացած առաջարկին, ղեկավարությունն աջակցում է ձեր նախաձեռնություններին: Կարելի է երկարաժամկետ պլաններ կազմել, այդ թվում և` ամենահամարձակ, քանի որ դուք անպայման կգտնեք դրանք իրականացնելու ձևեր: Օրը հարմար է ճշգրտություն, ուշադրություն և կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար, իսկ ահա երեկոն նպատակահարմար է նվիրել պասիվ հանգստին:

Ջրհոս. 

Օրն այնքան էլ վատը չէ, սակայն դուք հակված եք կատարվող իրադարձությունները գնահատել բացասաբար: Ինչ էլ որ անեն շրջապատի մարդիկ, որքան էլ որ նրանք ձգտեն օգնել ձեզ, միևնույն է` դուք դժգոհ եք և հարկ չեք համարում դա թաքցնել: Հնարավոր են վեճեր, կոնֆլիկտ` աշխատակիցների և ղեկավարության հետ: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, պարտքով փող տալ կամ վերցնել: Օրը հարմար չէ պրոֆեսիոնալ կամ անձնական կյանքում շրջադարձային փոփոխությունների համար: Եթե դուք վստահ եք, որ ստեղծված իրավիճակը ձեր սրտով չէ, դանդաղորեն և զգուշությամբ ուղղորդեք իրադարձությունների զարգացումը ձեր անհրաժեշտ հունով:

Ձկներ. 

Սա այն եզակի օրերից է, երբ գերիշխողը ոչ թե կոնկրետ առանձին իրադարձություններ են և դրանց փոխկապակցված զարգացումները, այլ` ձեր ներաշխարհը, ձեր մտորումները, զգացմունքները, անցյալի հուշերը և դրանց հիման վրա հետագա գործողություններ պլանավորելը: Առավոտյան հատկապես ուժեղ կլինեն հակասական էմոցիաները և իրարամերժ տրամադրությունները: Կեսօրին դրանք մի փոքր տեղի կտան և դուք ավելի հավասարակշիռ և զուսպ կեցվածք կընդունեք: Կորուստներից հնարավորինս խուսափելու համար ձգտեք այսօր նախաձեռնող չլինել և տրվել միայն գործողությունների ընթացքին: