Բացառիկ լուսանկար՝ Հրաչ Մուրադյանի հղի կնոջից. առաջին անգամ կտեսնեք նրան այս կարգավիճակում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բացառիկ լուսանկար՝ Հրաչ Մուրադյանի հղի կնոջից. առաջին անգամ կտեսնեք նրան այս կարգավիճակում




Ինչպես արդեն տեղեկացրել է, որ հաղորդավար Հրաչ Մուրադյանը շուտով հայր է դառնալու: Հրաչ Մուրադյանը բավական փակ է պահում իր անձնականը, ավելին՝ երբեք չի հրապարակում հղի կնոջ լուսանկարները:

Այս շրջանում Հրաչ Մուրադյանն ԱՄՆ-ում է, շուտով ծնողներ դառնալ պատրաստվող զույգը հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի հաղորդմանը: Սա առաջին դեպքն է, երբ հանրությունը տեսնում է Հրաչի կնոջը՝ հղիության ընթացքում: Դատելով լուսանկարից՝ նրանց առաջնեկի ծնունդը սարերի հետևում չէ:



Հիշեցնենք, որ Հրաչի կինը Անաշե Խոդավերդին է, նա ապրում է ԱՄՆ-ում, չնայած զույգը վաղուց էր ծանոթ, բայց սիրային պատմությունը սկսվել է վերջին տարիներին՝ ծանոթությունից երկար ժամանակ անց:

Նշենք, որ Անաշեն զբաղվում է մի քանի հաղորդումների պրոդյուսինգով, հիմա էլ գեղեցիկ կարգավիճակում շարունակում է աշխատել:

Հավելենք, որ հաղորդավարն ամուսնության մասին հայտնել էր 2019 թվակակին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման եթերում։ Հրաչ Մուրադյանը եթերում հայտարարել էր, որ ընտանիք է կազմել։ Թողարկման ժամանակ մի քանի անգամ ցույց էր տվել նաև ձախ ձեռքի մատնեմատի մատանին, ապա ասել. «Արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել, բայց անցնենք ձեր թեմային»։