ՌԴ ԱԳՆ. Հայ-ադրբեջանական սահմանի զինված միջադեպերը մտահոգիչ են. պատրաստ ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունները իրավիճակը կարգավորելու համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՌԴ ԱԳՆ. Հայ-ադրբեջանական սահմանի զինված միջադեպերը մտահոգիչ են. պատրաստ ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունները իրավիճակը կարգավորելու համար




Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին զինված միջադեպերը մտահոգության տեղիք են տալիս, Ռուսաստանը պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունները իրավիճակը կարգավորելու համար, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Մենք լրջորեն մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում վերջին զինված միջադեպերով, որոնք մարդկային զոհերի պատճառ են դարձել: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, մաղթում ենք ապաքինում վիրավորներին», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովի մեկնաբանությունում: Այս մասին հայտնում է aysor.am-ը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացմանը:

«Ռուսաստանը պատրաստ է շարունակել տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունը հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը նորմալացնելու համար` էսկալացիոն միջոցառումների և սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցով համատեղ աշխատանքների շուտափույթ մեկնարկի միջոցով», - ասել է նա: