«Իմ Արցախ». նոր երգ Մայա Աֆրիկյանի և Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իմ Արցախ». նոր երգ Մայա Աֆրիկյանի և Հրաչյա Սաֆարյանի կատարմամբ




Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը և բարիտոն Հրաչյա Սաֆարյանը ներկայացրել են նոր՝ «Իմ Արցախ» երգը։

Խոսքերի հեղինակը վաստակավոր բանաստեղծ Կորյուն Առաքելյանն է։

Մայա Աֆրիկյանի խոսքով՝ երգը հային ոգի տալու, դժվար օրերը պատվով դիմակայելու ուժ և տրամադրություն տալու համար է։

«Պատերազմի օրերին բոլորս ընկճախտի մեջ էինք, ես և Կորյուն Առաքելյանը մտածեցինք, որ հիմա, առավել քան երբևէ, հարկավոր է ստեղծել մի երգ , որը կլինի հուսադրող ու գոտեպնդող։Մեր նպատակն է հասարակությանը տալ այն տրամադրությունը, որ պետք է ամուր պահել մեր ոգին», - նշում է Մայա Աֆրիկյանը: