ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը




ՀՀ արտգործնախարարությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` խաղաղ բանակցային գործընթաց վերսկսելու մոտեցումները, որոնք ներկայացված են նրանց` հուլիսի 29-ին շրջանառված համատեղ հայտարարության մեջ։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար»,– նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Ըստ գերատեսչության` համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։

Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը։ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դեէսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։

«Վստահ ենք, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը»,– նշել է ԱԳՆ–ն։