Լրահոս

Պարզ ասած, ԱԹՍ-ների խոցում չի եղել. Տիգրան Աբրահամյան




ՀՀ ՊՆ փոխանցմամբ, հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:

Պարզ ասած, ԱԹՍ-ների խոցում չի եղել, բայց համապատասխան համակարգերի առկայության, գործողությունների մեջ դնելու արդյունքում ադրբեջանական ԱԹՍ-ները խուսափել են երկրի խորք ներթափանցելուց կամ մեր հատվածում եղել են կարճ ժամանակ։

Կարծում եմ, որ Վարդենիսի հատվածում արձանագրված պայթյունների ձայները այս պարագայում կապված են եղել ՀՕՊ համակարգերի արձակված հրթիռների հետ, այլ ոչ թե խոցված ԱԹՍ-ների։

Եթե նույնիսկ չկա ԱԹՍ-ի խոցում, ինչպես հասկացվում է ՊՆ հաղորդագրությունից, գոնե հնարավոր եղել է կասեցնել թշնամու հետախուզական գործունեությունը։

Տիգրան Աբրահամյան