Լրահոս

Ալեքսանդր Բաբասյանը՝ սահմանին 3 զոհ ունենալու օրը հարսանիքին քեֆ անելու մասին




Starnews.am-ը գրում է.

«Երբեք անտարբեր մարդ չեմ եղել, առավել եւս չեմ կարող անտարբեր լինել սահմանային իրավիճակին: Պատերազմի օրերին էլ հետեւողական էի, մասնակցում էին կամավորական աշխատանքներին: Ասեմ ավելին՝ժամանակին կարող էի չզորակոչվել բանակ, սակայն նախընտրեցի անտեսել հիվանդությունս եւ պարտքս կատարել հայրենիքի առաջ», -Starnews-ին ասաց Ալեքսանդր Բաբասյանը՝ անդրադառնալով, որ ինքը եւ այլ հայտնիներ զվարճանում եւ սթորիներ էին տեղադրում մի հարսանիքից, այն դեպքում, որ տվյալ օրը սահմանին 3 զոհ եւ 5 վիրավոր ունեինք:

Մեր այն դիտարկմանը, որ համացանցային որոշ օգտատերեր կարծիք էին հայտնել, որ Ալեքսանդրը եւ մյուսները «թքած ունեն» մեր զոհերի վրա, նա ասաց հետեւյալը.

«Միշտ էլ քննարկումներ կան, որոնք վերաբերում են աշխատանքիս էլ, անձնական կյանքիս էլ, սակայն պետք է թույլ մարդ լինես, որ տրվես դրանց»:

Դերասանն անդրադարձավ նաեւ հարսանիքին զվարճանալուն եւ սթորիներ տեղադրելուն.

«Կյանքը շարունակվում է, ամեն օր, ցավոք սրտի, առողջական խնդիրներից եւ պատահարներից մարդիկ են մահանում: Եթե այդպես նայենք, չենք կարող ապրել: Իհարկե, ցավում եմ կատարվածի համար»,-եզրափակեց Ալեքսանդրը: