Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ



ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը`Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,– նշված է փաստաթղթում:

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք առաջադրել էին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։