Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը




Punch Boxing ընկերությունը ներկայացնող Նարեկ Աբգարյանը օգոստոսի 7-ին հերթական մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում, hաղորդում է Punch Boxing-ի մամուլի ծառայությունը:

Թեթևագույն քաշային կարգում 29-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանան, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 17 մենամարտից 13-ում հաղթել է: Մենամարտը կկայանա Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում:

Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 15 մենամարտ, տարել 14 հաղթանակ ու կրել մեկ պարտություն: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2020թ. դետեմբերի 17-ին Լոս Անջելեսի WildCard Boxnig մարզադահլիճում և պարտվել մեքսիկացի Էդուարդու Բաեզին: