«Իվանուշկի» խմբի մենակատարն աջակցել է ծանր հիվանդ երգչուհի Մաքսիմին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իվանուշկի» խմբի մենակատարն աջակցել է ծանր հիվանդ երգչուհի Մաքսիմին


«Իվանուշկի» խմբի մենակատար Կիրիլ Տուրիչենկոն տեսահոլովակ է թողարկել երգչուհի Մաքսիմի երգի՝ «Мой рай»-ի քավեր տարբերակի հիման վրա եւ այն նվիրել ծանր հիվանդ երգչուհուն։ Երգչուհու՝ կոմայում հայտնվելուց կարճ ժամանակ առաջ երաժիշտը կապ էր հաստատել նրա հետ եւ թույլտվություն խնդրել տեսահոլովակը նկարահանելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ուրախ եմ ձեզ ներկայացնել Մաքսիմի երգի հիման վրա իմ աշխատանքը, որը կատարել եմ «Маска» շոուի ընթացքում։ Գիտեմ, որ հենց այս երգն է սիրվել ձեր կողմից»,- հոլովակը մակագրել է Կիրիլը։


Երաժիշտը հավելել է, որ տեսահոլովակը նկարահանել են «իրենց ուժերով». Տուրիչենկոն ընկերոջ հետ, որը հանդես է եկել որպես օպերատոր եւ ռեժիսոր, կազմել է նկարահանումների մոտավոր ծրագիրը։ Խմբի մենակատարը երգչուհուն ուղարկել է «Маска» շոուի ընթացքում արված տեսագրությունը, որում Ռնգեղջյուրի կերպարում կատարում է «Мой рай» երգը։ Մաքսիմը գնահատել է Տուրիչենկոյի ելույթը եւ համաձայնություն տվել տեսահոլովակ նկարահանելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաքսիմն արհեստական կոմայում հայտնվելուց հետո առաջին անգամ խոսել է։ Անկախ նրա վիճակի զգալի բարելավումից, բժիշկներն առայժմ զգուշանում են կանխատեսումներ անել։