Ազգային ժողովի նախագահ չընտրվեց. քվեաթերթիկում տառասխալ կար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ազգային ժողովի նախագահ չընտրվեց. քվեաթերթիկում տառասխալ կար




Նախատեսված էր, որ ժամը 17։15-ին պետք է հայտարարեին` ով է ընտրվել ԱԺ նախագահ, սակայն նոր քվեարկություն կլինի։

Ազգային ժողովի նորընտիր պատգամավորները քիչ առաջ ԱԺ նախագահ էին ընտրում։ Հատկացված 45 րոպե ժամանակից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությունն ընդհատվել է։

«Ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ։ Ուստի նոր քվեարկություն կլինի»,–ասաց Բաբայանը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն էլ առաջարկեց ԱԺ լրացուցիչ նիստ գումարել, այսինքն` ժամը 18։30-ից մինչև 20։00-ն։

ԱԺ պատգամավորները կրկին գնացին ընդմիջման մինչև քվեարկության վերջը։