Ալեն Սիմոնյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալեն Սիմոնյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ




«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։

Սիմոնյանի թեկնածությանը քվեարկել է 71 պատգամավոր: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը:

ԱԺ նախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունն, ով այժմ կալանավորված է։

«Պատիվ ունեմ»-ի թեկնածուն նույնպես «Հայաստան» դաշինքից էր. ԱԺ նախագահի պաշտոնում խմբակցությունն առաջադրել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը, ով նույնպես կալանքի տակ է։

Զաքարյանի թեկնածությանը քվեարկել էր 0 պատգամավոր, Արթուր Սարգսյանի թեկնածությանը՝ 0 պատգամավոր։