Լրահոս

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջան. ՈՒՂԻՂ




Մեկնարկել է ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 7 հարց:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Այս խորհրդարանի տարիքով ավագ պատգամավորն է «Քաղաքացիական պայմանագիր»-ից Կնյազ Հասանովը: Հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններով ձևավորված Ազգային ժողով է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Ընդհանուր առմամբ խորհրդարան է անցել 107 պատգամավոր:

Առաջին նստաշրջանի ընթացքում ԱԺ-ում կստեղծվի հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ: Օրակարգում են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը:

Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաև կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: