Լրահոս

18+. Էրոտիկ գրականություն. ժանրի լավագույն 10-յակը


Newmag.am-ը գրում է․

Բոկաչոյի «Դեկամերոնից» մինչև Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկան մնում է ամենաընթերցվող ժանրը գրականության մեջ: Տարվա կտրվածքով վաճառվող գրականության 14 %-ը բաժին է ընկնում էրոտիկային: Հրատարակիչները տարեկան նվազագույնը 1 միլիարդ դոլար են վաստակում նման բովանդակության ստեղծագործությունների վաճառքից: Մինչև 21-րդ դարը քչերը կհամարձակվեին գրախանութում էրոտիկա հարցնել: Ամեն ինչ փոխվեց էլ. Kindle-ների, iReader-ների, առցանց գրախանութների ի հայտ գալով:

Անաստեյշա Սթիլի ու Քրիստիան Գրեյի մազոխիստական սիրո մասին չիմանալն այսօր նույնիսկ հետամնացություն է համարվում (Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները»), էլ չասած ժանրի դասականները` «Խեցգետնի արևադարձն» ու «Լոլիտան»: Այդ պատճառով ներկայացվող էրոտիկ գրքերի տասնյակում նշված ստեղծագորությունները, նաև «Էմանուելն» ու «Լեդի Չաթերլեյը», միտումնավոր չկան, քանի որ դրանց հանրաճանաչության շուքի տակ չեն երևում էրոտիկ գրականության մյուս դասականներն ու ժամանակակիցները:

1. Լեոպոլդ Զախեր-Մազոխ. «Մորթիներով Վեներան» (Leopold von Sacher-Masoch. «Venus in Furs»)

«Մորթիներով Վեներան» գրքում Զախեր-Մազոխը պատմում է 30-ամյա Սևերինի մասին: Մի մարդու, որ ապրում է լարված ժամացույցի պես: Անտանելի պեդանտ է: Նրա տան միակ ֆետիշը «Մորթիներով Վեներայի» նկարն է, որին Սևերինը երկրպագում է ինչպես աստվածության: Դրա բացատրությունը օրագրերի էջերում է, որը Սևերինը գրում է կարպատյան առողջարանում հանգստանալու ժամանակ: Այնտեղ նույն տանը նրա հետ է ապում նաև երիտասարդ այրի Վանդա ֆոն Դունաևան: Ուժեղ, իշխող ու դաժան կին էր, Սևերինը` նրա հանզանդ ծառան:

Դեռ 12 տարեկանում նա հասկացավ, որ հաճույք է ստանում կնոջ պատճառած ցավից: Մի անգամ Զախեր-Մազոխը ակամա տեսնում է, թե ինչպես է իր հեռու բարեկամուհին դավաճանում ամուսնուն: Կոմսուհի Քսենոբյան նկատում է տղային և դաժանորեն ծեծում: Իսկ նա այդ պահին զգում է` ինչպես է հարվածներից իսկական հաճույք ստանում, ավելին, գրգռվում է: 1886 թ. հոգեբույժ և նյարդաբան Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը հոգեբանությունում և սեքսոպաթոլոգիայում նոր տերմին ներմուծեց` մազոխիզմ:

2. Ժորժ Բատայ. «Մի աչքի պատմություն» (Georges Bataille. «Story of the Eye»)

Սեքս, մահ, բռնություն, սանձարձակություն… Ժորժ Բատայը այս թվացյալ ամոթալի հասկացությունները հասցրեց արվեստի մակարդակի, որտեղ մարգինալությունը վեր է ամեն ինչից: Տպավորություն է, կարծես գրքից հոսում են «մարդկային մարմնի հյութերը, ու բուրում՝ հոտերը»՝ խառնելով սերը, տիրապետումը և դաժանությունը: Սա պոստմոդեռն էրոտիզմի հիմնադիր համարվող Ժորժ Բատայի առաջին գիրքն է, որ լույս է տեսել 1928-ին: «Մի աչքի պատմությամբ» հաստատվում է նրա հետագա ստեղծագործությունների հիմնական թեման` «Ուրիշներին աշխարհը թվում է բարեհամբավ, քանզի ամորձատված են նրանց աչքերը: Նրանք վախենում են անամոթությունից»:

 
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ