Կարապետ Չալյանից մրցավարները խլեցին բրոնզե մեդալը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարապետ Չալյանից մրցավարները խլեցին բրոնզե մեդալը




Օլիմպիական խաղերում հայ ըմբիշների մասնակցությամբ գոտեմարտերից արդեն երկուսում մրցավարական անհասկանալի որոշումների պատճառով հայ մարզիկը զրկվում է մեդալ վասստակելու հնարավորությունից։

Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց Ռաֆիգ Հուսեյնովին։

Առաջին մրցափուլում Չալյանը շատ լավ հնարավորություն ստացավ միավորներ վաստակելու։ Հուսեյնովին պատժեցին պասիվության համար, բայց պարտերից գլորել Չալյանը չկարողացավ, և դա դարձավ վճռականը այս գոտեմարտում։

Երկրորդ մրցափուլում պասիվ էր արդեն Չալյանը, ու հաշիվը հավասարվեց՝ 1։1։ Բայց գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ մրցավարների մեր ըմբիշի գործողություններում միտումնավոր հարված տեսան մրցակցի դեմքին։ Հուսեյնովը գոտեմարտի ընացքում մի քանի անգամ փորձեց իր արտիստիզմի շնորհիվ մրցավարներին սադրել ու իվերջո հսավ իր նպատակին։ Չալյանը զգուշացվեց, իսկ ադրբեջանցուն տվեցին երկու միավոր։ Մեր մարզիչների բողոքարկումնն էլ մերժվեց, ու մրցակիցը հաղթեց 4։1 հաշվով։