Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոկիո-2020․ Սիմոն Մարտիրոսյանը՝ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն




Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի տղամարդկանց 109 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի կոչումը երկամարտի 430 կգ արդյունքով նվաճեց ուզբեկ Աքբար Ջուրաեւը։

Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն (105կգ), կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալը:

Պոկում վարժության առաջին մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը նախնական հայտով պատվիրել էր 190 կգ, որը վստահությամբ կատարեց:

Երկրորդ մոտեցման համար Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 195, որը հաջողությամբ ֆիքսեց եւ օլիմպիական ռեկորդ սահմանեց այս վարժությունում: Երրորդ մոտեցման համար պատվիրած 198 կգ-ը չկարողացավ պոկել:

Երկրորդ տեղը գրաված ուզբեկ Աքբար Ջուրաեւը բարձրացրեց 193 կգ։

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 228 կգ-ից եւ կատարեց առաջին փորձով։ Ուզբեկ Աքբար Ջուրաեւը հրում վարժությունում բարձրացրեց 237 կգ-ով։ Սիմոն Մարտիրոսյանը ստիպված եղավ պատվիրել 238 կգ, որը չկարողացավ բարձրացնել։

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանին է պատկանում այս քաշային կարգի երկամարտի աշխարհի ռեկորդը 435 կգ արդյունքով: