Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովի տպավորիչ հաղթանակն ու մեդալը  - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովի տպավորիչ հաղթանակն ու մեդալը 




Տոկիոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում մենամարտեց Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱՄՆ-ում բնակվող Էլնուր Աբդուրաիմովի հետ, որը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթել էր տաջիկ Բախոդուր Ուսմոնովին։


2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը տպավորիչ հաղթանակ տարավ մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0, դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

Էլնուր Աբդուրաիմովի հետ մենամարտի առաջին ռաունդում բոլոր մրցավարներն առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին, երկրորդ ռաունդում եւս նույն հրաշալի պատկերն էր Բաչկովի համար։ Որոշիչ երրորդ ռաունդում էլ Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ոչ մի շանս չտվեց մրցակցին դիպուկ հարվածաշարերով: