Տոկիո-2020-ում Հայաստանի վերջին օլիմպիական Վազգեն Թեւանյանը մեկնեց Ճապոնիա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոկիո-2020-ում Հայաստանի վերջին օլիմպիական Վազգեն Թեւանյանը մեկնեց Ճապոնիա




Արթուր Ալեքսանյանի եւ Կարապետ Չալյանի գոտեմարներն ինձ ոգեւորել են: Դրական լիցքերով մեկնում եմ օլիմպիական Տոկիո:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը:

Օգոստոսի 3-ին 04:50-ին Երեւան - Վարշավա - Տոկիո չվերթով օլիմպիական մայրաքաղաք մեկնեց Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչ, ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թեւանյանը (65 կգ):

Տոկիո-2020-ում Հայաստանի վերջին օլիմպիականին Ճապոնիայի մայրաքաղաք ուղեկցեց հավաքանի մարզիչ Էդգար Ենոքյանը:

Վազգեն Թեւանյանն ու Էդգար Ենոքյանը Տոկիո կժամանեն օգոստոսի 4-ին՝ Արսեն Հարությունյանի մեկնարկի օրը:


«Դրական լիցքերով մեկնում եմ Օլիմպիական խաղեր: Սպասելիքներս մեծ են, մեծ հույսեր կան, պետք է արդարցնեմ դրանք: Հետեւել եմ նախորդ երկու օրերի մեր տղաների մրցելույթներին: Շատ ոգեւորված եմ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ դուրս գալով: Կուզեի, որ բոլորն էլ դուրս գային եզրափակիչ: Կարապետ Չալյանը մեդալ նվաճելու մեծ հնարավորություն ունի: Շատ ուրախ եմ նրանց համար: Այդ դրական լիցքերը փոխանցվել են ինձ: Կփորձեմ շարունակել հաջողությունները:

Ես եզրափակելու եմ Հայաստանի օլիմպիական հավաքականի մրցելույթները Տոկիո-2020-ում: Այս առումով չեմ ցանկանում պատասխանատվություն վերցնել ինձ վրա: Իմ առջեւ առաջնահերթ խնդիր եմ դրել լավ մասնակցել»,- ասաց Վազգեն Թեւանյանը:

Հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը օլիմպիական Տոկիո է մեկնում ոսկե մեդալների ակնկալիքներով:

«Տրամադրությունը մարտական է: Հուսով ենք, որ տղաները կուրախացնեն մեզ: Այսօր արդեն հունահռոմեականներն ուրախացրին. Արթուր Ալեքսանյանն իր բարձունքում է, վստահ եմ, որ եզրափակիչում էլ ավելի մեծ ուրախություն կպարգեւի բոլորիս ոսկե մեդալով եւ այդ տրամարդությունը կփոխանցի նաեւ ազատ ոճայիններին:

Վազգեն Թեւանյանից եւ Արսեն Հարությունից մեծ սպասելիքներ ունենք: Երկուսն էլ շատ լավ մարզումային փուլեր են անցել, հրաշալի մարզավիճակում են: Երկուսն էլ տրամադրված են հաղթանակի: Օլիմպիական գորգը ցույց կտա, թե ինչպես կստացվի: Ես ինքս շատ հանգսիտ եմ, որովհետեւ, ըստ փուլերի, նորմալ անցել ենք եւ լավ պատրաստվել: Ինձ թվում է՝ լավ է լինելու:

Վազգեն Թեւանյանի հետ Տոկիո կժամանենք օգոստոսի 4-ին առավտոյան 08:00-ին: Մեծ հույս ունեմ, որ կկարողանանք հասնել Արսեն Թեւանյանի մեկնարկային գոտեմարտին»,- նշեց Էդգար Ենոքյանը:

Վազգեն Թեւանյանի օլիմպիական մայրաքաղաք ճանապարհելու էին եկել ընկերները:

Թեւանյանը Տոկիո-2020-ում մրցագորգ դուրս կգա օգոստոսի 6-ին Երեւանի ժամանակով 11:30-ից: