Նիկոլ Փաշինյանը միայն ԱԳՆ ղեկավար նշանակելու առաջարկ չի արել նախագահին. հայտնի են նոր նախարարների անունները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը միայն ԱԳՆ ղեկավար նշանակելու առաջարկ չի արել նախագահին. հայտնի են նոր նախարարների անունները




ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է Մհեր Գրիգորյանին նշանակել ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նաև Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի պաշտոնում, Անդրանիկ Փիլոյանին՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտնում, Վահրամ Դումանյանին՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում, Վահան Քերոբյանին՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Վարչապետն արդարադատության նախարարի պաշտոնում առաջարկել է նշանակել Կարեն Անդրեասյանին, իսկ Ֆինանսների նախարար՝ Տիգրան Խաչատրյանին։

Aysor.am-ին ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ վարչապետից դեռ առաջարկ չեն ստացել ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու վերաբերյալ։