Լրահոս

17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարները




Tert.am Life-ը գրում է.

Տիկ-տոկ-ից և Ինստագրամից լսարանին հայտնի 17–ամյա Վիլենա Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է։ Վերջինս հայտնի է որպես «Չերրի»–ի Վահան, քանի որ համանուն ռեստորանային համալիրի սեփականատերն է։


Նա ԱԺ պատգամավոր է եղել 2012-2018 թթ․, ներկայացված է եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից։

Վիլենան սովորում է ավագ դպրոցում, այս տարի ավարտեց 11-րդ դասարանն ու փոխադրվեց 12-րդ դասարան։ Այս օրերին նա ԱՄՆ–ում է և լուսանկարներ է հրապարակել Լաս Վեգասից։

Աղջկա լուսանկարները բավականին համարձակ են, ինքը՝ Վիլենան, համարում է, որ շատ համարձակ նկարներ կամ տեսանյութեր չունի: «Լուսանկարներում և տեսանյութերում ուղղակի փորիս հատվածն է բաց, ինչը Հայաստանում նորմալ է ընկալվում, այս առումով քննադատություններ ընդհանրապես չեն լինում, բայց թեմայի մասին Տիկ-տոկում խոսել եմ: Ինձ շատ էին հարցնում՝ ինչպե՞ս չեմ քննադատվում, ես պատասխանել եմ՝ ճիշտ չէ, որ մարդու հագուստի համար քննադատեն իրեն: Այն հետևորդներս, ովքեր ճիշտ են ընդունել ասածս, մնացել են ու շարունակում են հետևել ինձ, ովքեր ոչ՝ ինձ այլևս չեն հետևում: Ծնողներս ադեկվատ են մտածում և դեմ չեն, որ նման լուսանկարներ տեղադրեմ»,- ավելի վաղ Tert.am Life–ի հետ զրույցում ասել էր նա:











Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: