Մաշա Ենոքյանը՝ իր ու Արշավիրի 8-ամյա սիրո ու անակնկալ նշանադրության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մաշա Ենոքյանը՝ իր ու Արշավիրի 8-ամյա սիրո ու անակնկալ նշանադրության մասին




Պարուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Ենոքյանի ու Compass band-ից հանրությանը հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանի ընկերության ու սիրո մասին զույգի հետեւորդները վաղուց են տեղեկացված: Ութ տարիների ընթացքում ձեւավորված գեղեցիկ զգացմունքն օրերս ամրապնդվել է նշանադրությամբ: Արշավիրը ոչ միայն իրականացրել է Մաշայի նվիրական երազանքը, այլեւ՝ սիրելիին ռոմանտիկ առաջարկություն է արել, որը զույգը վայելել է միասին՝ վերեւում:


Մաշան ո Արշավիրը ծանոթացել են 2012 թ-ին, երբ Compass band-ը, որի կազմում էր նաեւ Արշավիրը, ընտրվել էր, որպես «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ, իսկ Մաշան վարում էր «Տանը մենակ» հաղորդումը, որի թողարկումներից մեկը ճակատագրական դարձավ այն ժամանակ 16-ամյա հաղորդավարուհու համար: Հենց այդ օրը Մաշան ու Արշավիրը ծանոթացան ու դարձան լավ ընկերներ:


Պարուհի-հաղորդավարուհին խոստովանում է՝ այս տարիների ընթացքում վիճաբանություններից եւս չեն խուսափել, սակայն միշտ գտել են այն «ոսկե միջինը», որը օգնել է էլ ավելի ամրապնդել իրենց սերը:

Մաշայի խոսքով՝ իր ու Արշավիրի կյանքում խանդը տեղ չունի, ու խանդի փոխարեն միմյանց փորձում են առաջ մղել օգտակար խորհուրդներով.


Արշավիրի անակնկալ առաջարկության մասին խոսելիս՝ Մաշան դժվարացավ զսպել հուզմունքը.

Առաջիկա հարսանիքի մասին Մաշան չի շտապում խոսել. այսօր իր համար ամենակարեւորը հարատեւ խաղաղությունն է.