Աստղագուշակ՝ օգոստոսի 5-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ օգոստոսի 5-ի համար




ԽՈՅ

Այսօր հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Բանը ոչ միայն երբեմն ծագող խնդիրների, այլև անկայուն հուզական դաշտի մեջ կլինի: Երբեմն դժվարությամբ գլուխ կհանեք սեփական զգացմունքներից: Հասկանալու համար, թե ինչի եք ուզում հասնել առաջին հերթին, ժամանակ է պետք:

ՑՈՒԼ

Օրվա առաջին կեսին լավ է հաճելի զրույցներ վարել, այլ ոչ թե քննարկել լուրջ գործերը կամ փորձել լուծել կարևոր հարցերը: Շրջապատողները հաճախ ձեզ սխալ կհասկանան, ամեն անգամ չեք կարողանա պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում: Փոխարենը կարող եք գլուխ հանել միապաղաղ խնդիրներից, հանգիստ ավարտել այն, ինչ ավելի շուտ եք սկսել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աշխատեք անկախ ամեն ինչից հանգստություն պահպանել: Այսօր դա հեշտ չի լինի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, հաճախ պայմանները ուզածի նման չեն դասավորվի: Որոշ Երկվորյակների հուսախաբ կանեն մարդիկ, որոնց աջակցության վրա նշանի ներկայացուցիչները սովոր են հույս դնել:

ԽԵՑԳԵՏԻՆ

Հրաշալի գաղափարների ու մտքի փայլատակումների օր է: Հեշտությամբ կկռահեք այն, ինչ ուրիշները փորձում են թաքցնել ձեզանից. հազիվ թե շրջապատողները կարողանան ինչ-որ բան գաղտնի պահել: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք ինքներդ սխալներ չեք անի, ուրիշներին էլ կօգնեք չսխալվել:

ԱՌՅՈՒԾ

Վառ, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Համարձակ ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը կարող եք անհապաղ անցնել: Հաճախ մարդիկ սեփական նախաձեռնությամբ կանեն այն, ինչի մասին նախկինում չէիք համարձակվի խնդրել նրանց: Օրը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք ընկերանալ: Արագ փոխադարձ համակրանք կծնվի:

ԿՈՒՅՍ

Հրաշալի օր է ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Ձեզ անկեղծ հետաքրքրությամբ կլսեն, ձեր գաղափարները շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Հնարավոր են ծանոթություններ, որոնցից երկարատև ու արդյունավետ համագործակցություն կսկսվի: Որոշ Կույսեր շահավետ գործարքներ կկնքեն:

ԿՇԵՌՔ

Համբերությամբ զինվեք. այսօր հազիվ թե կարողանաք արագ հասնել դրված նպատակներին: Խոչընդոտներ կառաջանան հենց այն ժամանակ, երբ ամենաքիչն էիք դժվարությունների սպասում: Դա բնականաբար չի ուրախացնի: Որոշ Կշեռքներ արագ կարձագանքեն դատարկ բաներին ու այնքան կտաքանան, որ հետո կրկին դրական տրամադրվելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք կլինի:

ԿԱՐԻՃ

Ամեն անգամ չի հաջողվի արագ հասնել նպատակին, բայց դուք չեք հանձնվի ու չեք հրաժարվի մտածածից: Շատ Կարիճներ ստիպված են լինելու մենակ լուծել բարդ առաջադրանքները, իսկ երբեմն էլ ուղղել ուրիշների սխալները: Մյուսները ձեր փոխարեն կբարկանային, իսկ դուք կուրախանաք ձեր ունակությունները ցույց տալու և արժեքավոր փորձ ձեռք բերելու հնարավորության համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Շատ բաների մասին պիտի մտածեք: Մանրուքները, որոնք այսօր աննշան կթվան, ավելի ուշ կարող են կարևոր դեր խաղալ, այնպես որ՝ ամեն ինչին պիտի ուշադրություն դարձնեք: Շատ Աղեղնավորներ ստիպված են լինելու ոտքի վրա նոր բան սովորել, և հաճախ խոսքը հասարակ բաների մասին չի լինի: Բայց դուք արագ հաջողության կհասնեք, և դա թևեր կտա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Հրաշալի օր է աշխատանքի և բիզնեսի հետ կապված ցանկացած հարց քննարկելու համար: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար ոչ մեկի տեսակետով չեն հետաքրքրվում: Համախոհների հեշտությամբ կգտնեք, բայց նրանց ուշադիր է պետք ընտրել: Ձեզ օգնություն առաջարկող մարդիկ ամեն անգամ չէ, որ իսկապես կկիսեն ձեր հետաքրքրությունները:

ՋՐՀՈՍ

Օրը վատ չի դասավորվի, եթե վերահսկեք ձեզ ու բացասական հույզերին չտրվեք: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին, երբ մանրուքների պատճառով հեշտությամբ կբարկանաք, իսկ շրջապատողների ցանկացած նկատողություն նյարդայնություն կառաջացնի: Ավելի ուշ հուզական դաշտը կկայունանա, տրամադրությունն էլ կլավանա:

ՁԿՆԵՐ

Օրվա սկիզբը հրաշալի և անամպ կթվա, բայց հաճախ միայն այն պատճառով, որ դուք կաշխատեք խնդիրները չնկատել: Ընդ որում՝ արժեր դրանց վրա ուշադրություն դարձնել, քանի որ այդպես ավելի արագ լուծում կգտնեիք: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք: Դուք պիտանի խորհուրդներ կստանաք: