Մեսին հեռանում է «Բարսելոնայից». Պաշտոնական - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեսին հեռանում է «Բարսելոնայից». Պաշտոնական




Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին չի շարունակի կարիերան կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 1-ից «Բարսելոնայի» ավագը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը 34-ամյա Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Ավարտված մրցաշրջանում արգենտինացին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2005 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլի հեղինակ: