Մահացած տղամարդը հողին հանձնվելուց մի քանի րոպե առաջ վերակենդանացել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացած տղամարդը հողին հանձնվելուց մի քանի րոպե առաջ վերակենդանացել է


Համացանցում է հայտնվել Լիբանանում տեղի ունեցած հուղարկավորության տեսանյութ, որը ցնցել է ինչպես սգավորներին, այնպես էլ համացանցի օգտատերերին: Կադրերում երեւում է, որ մարդկանց բազմությունը ճանապարհում է բաց դագաղում պառկած տղամարդուն, սակայն ինչ-որ պահի մահացածը հանկարծակի սկսում է շարժվել:

Թաղման մասնակիցներն անմիջապես շտապում են ուշքի եկած տղամարդու մոտ: Նրանք սկսում են սրտի մերսում անել նրան, և շուտով տղամարդուն հանձնում են դեպքի վայր ժամանած բժիշկներին:

Ըստ տեղական ԶԼՄ -ների հաղորդագրությունների՝ բժիշկները հաստատել են, որ տղամարդը դեռ ողջ է, գրում է Daily Star-ը: Սակայն չեն բացատրել, թե ինչու էր նա առհասարակ մահացած համարվել: