Ադրբեջանցիները երկու ժամ է՝ կրակում են Երասխի ուղղությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանցիները երկու ժամ է՝ կրակում են Երասխի ուղղությամբ




Ադրբեջանական կողմն այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 12-ից կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։

Այս տեղեկությունը  հաստատեցին Պաշտպանության նախարարությունից։

Երասխի բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ կրակահերթից առաջ պայթյունի ձայն է լսվել, այնուհետև հրդեհ է բռնկվել սահմանի մոտ։ Բնակիչները, անվտանգությունից ելնելով, փորձում են տներում մնալ։ Նրանց խոսքով՝ պայթյունից հետո սահմանին անընդհատ կրակոցներ են, ինչը ժամը 14։00-ի դրությամբ էլ շարունակվում է՝ շատ կարճատև դադարներով։