Բլոգեր Դավան Երեւանում իր աջակցությունն է առաջարկել պատանի երաժիշտին ու հրավիրել Մոսկվա՝ միասին աշխատելու - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բլոգեր Դավան Երեւանում իր աջակցությունն է առաջարկել պատանի երաժիշտին ու հրավիրել Մոսկվա՝ միասին աշխատելու



Ռուսաստանում հայտնի հայազգի բլոգեր ու երաժիշտ Դավիթ Մանուկյանը, որն առավել հայտնի է Դավա անվամբ, օրերս Հայատանում էր: 
Դավան Երեւանում իր աջակցությունն է հայտնել նաեւ պատանի երաժիշտ Արեն Խաչատրյանին, որին պատահաբար հանդիպել է Հյուսիսային պողոտայում: Բլոգերը չի կարողացել զսպել իր հիացմունքն ու ցանկություն է հայտնել օգնել Արենին մասնագիտության մեջ կայանալու հարցում:


«Փողոցում չկարողացա անտարբեր անցնել այս տաղանդավոր երաժիշտի կողքով: Ուզում եմ նրան հնարավորություն տալ ու օգնել, որպեսզի կարողանա իրագործել իր երազանքը: Մի քանի օրից նա կժամանի Մոսկվա, եւ կսկսենք աշխատել իր հետ: Խնդրում եմ աջակցեք մեզ: Հուսով եմ՝ նա իր հնարավորությունը բաց չի թողնի»,-Instagram-ի իր էջում գրել է Դավան՝ հրապարակելով Արենի հետ համատեղ հոլովակ:

Բլոգերը պատանի երաժիշտին օգնելու նպատակով հանդիպել է նաեւ նրա ծնողներին ու քննարկել Արենի՝ Մոսկվա մեկնելու ծրագիրը: