«Պետք չէ քաղաքականացնել». Արթուր Ալեքսանյանը մեկնաբանեց եզրափակչի մասին իր խոսքերը. Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն արդեն Երևանում են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Պետք չէ քաղաքականացնել». Արթուր Ալեքսանյանը մեկնաբանեց եզրափակչի մասին իր խոսքերը. Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն արդեն Երևանում են



Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ջերմ ընդունելություն էր սպասվում ՝ ծափահարություններով եւ դափնե պսակով:

Ներկաները վանկարկում էին Արթուր և Կարապետ անունները։ Ալեքսանյանն ինքն էլ չէր սպասում նման ընդունելության։ Նրա վերադարձին սպասում էին ոչ միայն հարազատներն ու մտերիմները։

Լրագրողները խնդրեցին Սպիտակ արջին մեկնաբանել ավելի վաղ Տոկիոյում իր խոսքերը, թե «պետք է Ռուսաստանից լինել՝ հաղթելու համար»:

Ալեքսանյանը խնդրեց չքաղաքականացնել եզրափակչից հետո իր ասած խոսքերը։

«Նախ ՝ պետք չէ քաղաքականացնել։ Երկրորդ՝ այո, կան մարզիկներ Ռուսաստանից, որոնց մրցումներում մրցավարներն օգնում են։ Ես սա ուզում էի ասել, այլ իմաստ պետք չէ փնտրել»։