Աստղագուշակ՝ օգոստոսի 8-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ օգոստոսի 8-ի համար

 


Խոյ: 

Հարմար օր է երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Պատրանքներ չեք ստեղծում, ձեր հնարավորությունները ճիշտ եք գնահատում, շրջապատի մարդկանց հարցում ևս չեք սխալվում: Համառություն դրսևորելու դեպքում՝ շահեկան գործարքներ կկնքեք, մասնագիտական առաջընթաց կունենաք, ազդեցիկ մարդկանց շրջանում ձեռք կբերեք հովանավորներ: Հաջողությունը հեշտ չի տրվում , ցանկալի արդյունքների հասնելու համար որոշ ջանքեր կպահանջվեն :

Ցուլ: 

Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, չեն բացառվում կորուստները և տույժերը: Սպասվող գումարային մուտքերը կձգձգվեն, ստիպված կլինեք դիմել մտերիմների, ընկերների օգնությանը: Աշխատավայրում խնդիրներ կծագեն: Ձեր ծանրաբեռնվածությունը չափազանց շատ է, և դրա հետ կապված ձեր դժգոհությունը հայտնելու առիթը բաց չեք թողնի: Ղեկավարության հետ ունեցած վիճաբանությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Երկվորյակ: 

Այսօր նախաձեռնությունը ձեր ձեռքը կառնեք, մեծ խանդավառությամբ նոր գործեր կձեռնարկեք: Հավատացած եք, որ աջակցության կարիք չունեք և մերժում եք, երբ մտերիմներն իրենց օգնությունն են առաջարկում: Մինչդեռ, նրանց հետ կիսվելով ՝ կխնայեիք ձեր ժամանակն ու ուժերը:

Խեցգետին: 

Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի ձեռնարկեք , հակառակ դեպքում սկսած գործերը կձախողվեն: Համախոհներ դժվար թե գտնեք, իսկ թշնամիներ ձեռք կբերեք հեշտությամբ, քանի որ այսօր հակված եք մարդկանց ասելու այն ամենը, ինչ մտածում եք նրանց մասին: Կոնֆլիկտներ կծագեն ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ, ովքեր չեն հանդուրժի իրենց հասցեին ձեր մեկնաբանությունները:

Առյուծ: 

Հրաշալի օր է նորանոր ծրագրեր կազմելու, երազելու,մտածելու համար: Կոնկրետ գործողությունների անցնել չարժե, դժվար թե այսօր ճիշտ քայլեր ձեռնարկեք, իսկ սխալներից խուսափել չիհաջողվի: Համախոհների հետ հնարավոր են տարաձայնություններ, չի բացառվում, որ նրանցից որևէ մեկը կորոշի դադարեցնել համագործակցությունը:

Կույս: 

Բարդ օր է սպասվում: Շատերը գուցե վայր դնեին զենքերը և հանձնվեին, սակայն ոչ Կույս նշանի ներկայացուցիչները: Այսօր մարտական եք տրամադրված և ձեզ ոչինչ չի կանգնեցի: Աջակիցներ դժվար թե ի հայտ գան, մինչդեռ շատերը ցանկություն կհայտնեն հետևել ձեզ, անցնել ձեր անցած ճանապարհով: Օրվա երկրորդ կեսին, իրադարձությունները կապացուցեն, որ ամեն բան ճիշտ եք արել: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, շահութաբեր համագործակցության սկիզբ կդրվի:

Կշեռք: 

Աշխատելու համար հրաշալի օր է: Մասնագիտական հարցերին ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ եք մոտենում: Ամենաբծախնդիր մարդիկ անգամ ձեզ քննադատելու առիթ չեն ունենա: Կարևոր հարցեր քննարկելիս՝ ղեկավարության հետ միանգամից փոխըմբռնման չեք հասնի, փոխարենը կկարողանաք ապացուցել ձեր իրավացիությունը:

Կարիճ: 

Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում ձեռքբերումներ չեն լինի, անհաջողությունների շղթան կնյարդայնացնի ձեզ: Որևէ արժեքավոր իր կորցնելու վտանգը մեծ է: Խոհարարական, դիզայներական, դիմահարդարման ոլորտում բոլոր տեսակի փորձարկումները կձախողվեն:

Աղեղնավոր: 

Օրն անհաջող է: Հեշտությամբ տրվող հաջողությունների ակնկալիք չունենաք, ցանկալի արդյունքի հասնելու համար ստիպված եք շատ աշխատել: Խուսափեք խորամանկություններից, քանզի բացահայտվելու դեպքում խիստ կպատժվեք,իսկ խնդիրները միայն կավելանան: Ազդեցիկ մարդկանց ուշադրությունը գրավելու բոլոր փորձերն անօգուտ են: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ:

Այծեղջյուր: 

Օրվա առաջին կեսն այքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն հրաշալի կերպով կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Այսօր նշանի ներկայացուցիչները բարդ իրավիճակներում անգամ չեն կորցնում հոգեկան հավասարակշռությունը, օգնում են հաշտվել բոլոր նրանց, ովքեր գժտվել են միմյանց հետ, ոգևորում են մտերիմներին, նոր ծանոթություններ են հաստատում: Այսօր ազդեցիկ հովանավորներ գտնելու հավանականությունը մեծ է:

Ջրհոս: 

Ստիպված կլինեք համակերպվել հանգամանքների հետ և փոխել նախապես կազմած ծրագրերը: Լուրջ անախորժությունների մասին խոսք լինել չի կարող, սակայն փոքր թյուրիմացություններն անգամ սրտին մոտ կընդունեք: Օրվա երկրորդ կեսին կդժվարանաք շփվել մարդկանց հետ, տրամադրությունը փոփոխական կլինի:

Ձկներ: 

Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Կարևոր գործերը շատ են, իսկ ժամանակը՝ սուղ: Զերծ մնացեք անիմաստ խոսակցություններից, զբաղվեք այնպիսի գործերով, որոք իրոք արդյունավետ են: Խուսափում եք մտերիմների առաջարկած օգնությունց և սխալ եք վարվում, ընդունելով այն՝ կհաջողվեր թեթևացնել սեփական հոգսերը: