Արտակարգ իրավիճակ Տաթևի ճոպանուղում. մոտ 40 մարդ օդում են մնացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արտակարգ իրավիճակ Տաթևի ճոպանուղում. մոտ 40 մարդ օդում են մնացել




Արտակարգ իրավիճակ Տաթևի ճոպանուղում. մոտ 40 մարդ օդում են մնացել:

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Հավանաբար պատճառը կայծակն է եղել։ Երկու վագոն կանգնել է, առաջինում 22 մարդ կա, երկրորդում՝ 15», - ասացին ԱԻՆ-ին։

Տեղի փրկարարարներն այժմ աշխատում են մարդկանց տարհանելու ուղղությամբ։

Հավելենք, որ Տաթևի ճոպանուղու մամուլի ծառայությունն իր հերթին Facebook–ի էջում հայտնել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով այսօր՝ օգոստոսի 8–ին, օրվա 2–րդ կեսին ճոպանուղին չի աշխատելու։