Մեսին հրաժեշտի ընթրիք է կազմակերպել «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստների համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեսին հրաժեշտի ընթրիք է կազմակերպել «Բարսելոնայի» մի քանի ֆուտբոլիստների համար




Լիոնել Մեսին հրաժեշտի ընթրիք է կազմակերպել «Բարսելոնայի» իր արդեն նախկին թիմակիցների համար:

Արգենտինացին իր առանձնատուն է հրավիրել կատալոնական թիմի մի քանի ֆուտբոլիստների, որոնց մտերիմ ընկերներ է համարում: Ընթրիքին մասնակցել են Սերխիո Ագուերոն, Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն և Ժորդի Ալբան: Ֆուտբոլիստներն ընտանիքներով են հանդիպել:

Չի հաղորդվում, թե արդյոք ընթրիքին ներկա են գտնվել «Բարսելոնայի» այլ խաղացողներ ևս:

Մեսին հեռացել է «կապտանռնագույնների» կազմից, քանի որ Լա Լիգայի օրենքները կողմերին թույլ չեն տվել նոր պայմանագիր ստորագրել: Ֆուտբոլիստը, հնարավոր է, կարիերան շարունակի ՊՍԺ-ում: