Վազգեն Թեւանյան. Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վազգեն Թեւանյան. Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը




Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ) Ինստագրամում գրառում է արել։

«Անքննելի են Աստծո ուղիները։ Ամեն ինչ Աստծո կամոք է։ Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը։ Շնորհակալ եմ բոլորին»,– գրել է Վազգեն Թեւանյանը, որը մեդալ չնվաճեց Տոկիոյի Խաղերում։

2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն 21-ամյա ըմբիշն օգոստոսի 6-ին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտել էր աշխարհի գործող չեմպիոն (2019թ.) ու կրկնակի փոխչեմպիոն (2017, 2018), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2018), Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովին:

Եթե 25-ամյա ռուս ըմբիշը նվաճեր եզրափակիչի ուղեգիր, Վազգեն Թևանյանը հնարավորություն կստանար օգոստոսի 7-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Սակայն կիսաեզրափակիչում Գաջիմուրադ Ռաշիդովը 2:3 հաշվով պարտվեց ճապոնացի Տակուտո Օտոգուրոյին: