«Երբ վարչապետները լրագրող էին, Անդրեն արդեն հայտնի երգիչ էր. այս սադրանքը պետպատվեր էր». Անդրե - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երբ վարչապետները լրագրող էին, Անդրեն արդեն հայտնի երգիչ էր. այս սադրանքը պետպատվեր էր». Անդրե


Դա համերգ չէ, այլ հանդիպում հանդիսատեսի հետ, իսկ տեղի ունեցածը ես պրովոկացի եմ որակում: Այս մասին իր հարցազրույցներից մեկում ասել է երգիչ Անդրեն:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում նախատեսված Անդրեի համերգին:

Անդրեն նշել է, որ պետնախախարի հետ հանդիպում ունեցել է, վերջինս կիսել է իր՝ հանդիպում ունենալու գաղափարները, սակայն հետո սկսվել են պրովոկացիաները. «Ես ախմախ չեմ։ Ընտանիքում կորուստներ ունեմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ պատերազմի ժամանակ։ Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է։ Մեղք գործե՞լ է Ստեփանակերտի հրապարակում շարական լսելը։ Հասարակությունը 6 օր որևէ խնդիր չի ունեցել, պաստառը վեց օր դրված է եղել, վրան համերգ գրված չի եղել: Երբ վարչապետները լրագրող էին, Անդրեն արդեն հայտնի երգիչ էր: Այս սադրանքը պետպատվեր էր»։

Անդրեի խոսքով` խնդիրներ չի ունեցել հանդիպումը կազմակերպելիս օր նշանակելիս։
Երգիչը հաստատել է՝ հանդիսատեսի հետ հանդիպումը այսօր տեղի է ունենալու, ինքը լինելու է հրապարակում, Երևանից մեծ թվով հանդիսատես է ներկա լինելու։

 
 Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում 2 օր առաջ պատռել էին Անդրեի համերգի պաստառը։
«Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան...»,- ասել էր քաղաքացին։
Նշենք, որ օգոստոսի 8-ին , ժամը ՝ 20,00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսված է երգիչ Անդրեի «Ցավըտ տանիմ Արցախ» խորագրով համերգը։