Լրահոս

Բռնցքամարտիկ Հարություն Ավետիսյանը կասկածվում է Մոսկվայում ավազակային հարձակման մեջ




Բռնցքամարտիկ Հարություն Ավետիսյանը կասկածվում է Մոսկվայում ավազակային հարձակման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իրավապահների խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին Ստալեվարովի փողոցում գտնվող սրճարաններից մեկի մոտ: Ավետիսյանն ու նրա ծանոթները՝ իմանալով, որ տուժածն իր մոտ խոշոր գումար ունի, հարձակում են գործել նրա վրա՝ նախապես ծրագրելով հանցանքը:

Նրանք 900 հազար ռուբլի են հափշտակել, որից հետո թաքնվել են դեպքի վայրից:

Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ «Ավազակություն» հոդվածով: