Դավիթ Դավիթյանը պայմանագիր կնքեց «Խիմկի» ՖԱ-ի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դավիթ Դավիթյանը պայմանագիր կնքեց «Խիմկի» ՖԱ-ի հետ




Երևանի «Ալաշկերտի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Դավիթյանը պայմանագիր է կնքել ռուսական «Խիմկի» ֆուտբոլային ակումբի հետ:

 Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ողջունում ենք Դավիթին «Խիմկիում» և մաղթում հաջող ելույթներ մեր ակումբում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Դավիթյանը համալրել է ակուբի կազմը՝ «Ռոստով» ՖԱ-ի հետ հանդիպումից առաջ։

Դավիթյանի պայմանագիրը «Ալաշկերտի» հետ ավարտվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին։