Մեսին արտասվել է հրաժեշտի ասուլիսում․ «Ես պատրաստ չէի հեռանալուն» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեսին արտասվել է հրաժեշտի ասուլիսում․ «Ես պատրաստ չէի հեռանալուն»




34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Բարսելոնայում» հրաժեշտի ասուլիսի ժամանակ արտասվել է։ Հուլիսի 1-ին ավարտվել էր նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Ֆինանսական խնդիրների պատճառով կողմերը չկարողացան նոր պայմանագիր կնքել։

«Մի քանի օր մտածում էի, թե ինչ կարող եմ ասել հիմա։ Ես դեռ շոկային վիճակում եմ։ Շատ բարդ է այսքան երկար ճանապարհից հետո։ Ես պատրաստ չէ հեռանալուն։

Անցած ամռան պատմությունն անցյալում էր։ Ես չէի ցանկանում հիմա հեռանալ։ Մենք վստահ էինք, որ ցանկանում ենք մնալ։ Սա իմ տունն է։ Ես վայելում էի կյանքը Բարսելոնայում։ Ամեն ինչ հրաշալի էր։

Հույս ունեմ, որ կկարողանամ վերադառնալ, որպեսզի դառնամ այս ակումբի մի մասը։ Ցանկանում եմ լինել այստեղ, ինչ դերում էլ լինի եւ ունենալ հնարավորություն անելու որեւէ բան, որպեսզի «Բարսելոնան» մնա աշխարհի լավագույն ակումբը։ Իհարկե, հիմա շատ բան մոռանում եմ ասել։ Հիմա լավագույն վիճակում չեմ, որպեսզի մտածեմ եւ խոսեմ։

ՊՍԺ-ն հնարավոր տարբերակ է։ «Բարսելոնայի» հայտարարությունից հետո շատ ակումբներից եմ զանգեր ստացել։ Դեռ ոչ մի պաշտոնական նորություն չկա»,- ասել է Մեսին ասուլիսում։


Մեսին «Բարսելոնայի» ակադեմիայի սան է եղել 2001 թվականից, գլխավոր թիմում նորամուտը նշել է 2004 թվականին։ Նա Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, աշխարհի փոխչեմպիոն, «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր։