««Իշխանություն»-ը ճանաչվեց «Լավագույն դրամա», իսկ Անի Ղազարյանը բոլոր ժանրերի մեջ` «Լավագույն դերասանուհի»». Մհեր Մկրտչյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

««Իշխանություն»-ը ճանաչվեց «Լավագույն դրամա», իսկ Անի Ղազարյանը բոլոր ժանրերի մեջ` «Լավագույն դերասանուհի»». Մհեր Մկրտչյան




Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել` անդրադառնալով «Իշխանություն» ֆիլմի և իր կնոջ` դերասանուհի Անի Ղազարյանի գրանցած հաջողությանը եվրոպական փառատոնի ժամանակ։

«Իհարկե սա մեծ կինոփառատոն չէ, այլ եվրոպական դիստրիբուցիոն ընկերությունների մրցույթ, ինչը կարող է հնարավորություն տալ վաճառել ֆիլմը:

«Իշխանություն»-ը ճանաչվեց «Լավագույն դրամա», իսկ Անի Ղազարյանը բոլոր ժանրերի մեջ` «Լավագույն դերասանուհի»,- գրել է նա, ապա կատակել, - Ինչպես հասկանում եք` նախաճաշի մասին խոսք գնալ չի կարող: Այսօր ես ամենասոված հայ ռեժիսորն եմ»: