Յուրի Սաքունցի, Հովհաննես Դավթյանի, Զորիկ Պողոսյանի, Արտյոմ Սոլոյանի և Դավիթ Սարգսյանի նոր ռեկորդները՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Յուրի Սաքունցի, Հովհաննես Դավթյանի, Զորիկ Պողոսյանի, Արտյոմ Սոլոյանի և Դավիթ Սարգսյանի նոր ռեկորդները՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ



Օգոստոսի 8-ին Չարենցավան քաղաքում անցկացվեց մարզամշակութային միջոցառում՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին։ Կազմակերպիչը  ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, Գինեսի ու «Դյուցազնագրքի» ռեկորդակիր, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցն էր։

Գրանցվեց հինգ ռեկորդ։

Յուրի Սաքունցը զույգ ճկույթներով տեղաշարժեց երկու ավտոբուս, յոււրաքանչյուրը՝ 6 տոննա 600 կգ քաշով։

Հովհաննես Դավթյանը միջնամատով բարձրացրեց 130 կգ ծանրություն։

Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, «Դյուցազնագրքի» ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը սահմանեց նոր ռեկորդ՝ կքանստած դիրքում 7 վայրկյան պահելով 200 կգ կշռող ծանրաձողը, ապա 10 անգամ նորից կքանստելով ու բարձրանալով։

Արտյոմ Սոլոյանը, դաստակները հակառակ ուղղությամբ ծալած, մեջքի վրա պահելով 100 կգ ծանրություն, 52 վայրկյանում 23 անգամ կատարեց հենում-ծալում վարժություն։

Դավիթ Սարգսյանը, մեկ ձեռքով տեղաշարժեց երեք մեքենա։ Ի դեպ Դավիթը ամենաերիտասարդ մարզիկն էր, ով  7-ը տարեկան է։







Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի