Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած․ Հրազդանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի՝ «Իմ միջի սերը շատ է» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Shamshyan.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած․ Հրազդանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի՝ «Իմ միջի սերը շատ է» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ Shamshyan.com



Shamshyan.com-ը գրում է․ 

Օգոսոտսի 8-ին, Հրազդան քաղաքի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում նահատակված հրազդանցի 33-ամյա Սարգիս Նաղդալյանին նվիրված հուշ-միջոցառում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դահլիճում կնշվեր հերոսի ծննդյան օրն և նրա գրքի շնորհանդեսը, Հրազդանում, որտեղ ամփոփված է հերոսի աճյունը, տեղի ունեցավ խնկարկում։ 

Արդեն դահլիճում Հրազդանի հոգևոր հովիվ քահանա Տեր Համազասպի կողմից հնչեցված խոսքից ու Տերունական աղոթքից հետո հանդիսատեսին ներկայացվեց հրազդանցիների համար լեգենդ դարձած հերոս Ս․ Նաղդալյանի կյանքն ու գործունեությունը։ 

 Ներակայցվեց նրա «Իմ միջի սերը շատ է» գիրքը։ Միջոցառումն էլ՝ հենց այդպես էլ կոչվում էր։ Հուշ երեկոյին կենդանի երաժշտությամբ հանդես եկան սիրված երգիչներ Դավիթ Ամալյանը, Ալլա Լևոնյանը, Արսեն Սաֆարյանը, Անուշ Ավակյանը, Գևորգ Խուբլարյանը։ 

Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները , ընկերները, զինակից ընկերները, ովքեր իրենց խոսքում նշում էին, որ Սարգիսի ու նրա նման բոլոր հերոսներին իրենք բացակա չեն դնի։ 

 Ներկա էին նաև Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցներ, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչը, Հայաստանի գրողների միության Կոտայքի մարզային կառույցի ղեկավարը և այլ հյուրեր։ 

 Սարգիսը ծնվել է Հրազդան քաղաքում 8-րդ ամսվա 8-րդ օրը ժամը 8-ին 8-րդ հիվանդասենյակում և, ի դեպ, ապրել է 8-րդ մասնաշենքում։ 

Եղել է շատ բանիմաց, խելոք, խելացի և հետաքրքրասեր երեխա։
















Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում