Արցախում կասետային ռումբի պայթյունից սակրավորներ են վիրավորում ստացել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախում կասետային ռումբի պայթյունից սակրավորներ են վիրավորում ստացել



Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել:

Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: 

Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է: 

ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն։