Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին




 Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ հաղթելով ադրբեջանցի Խանիմ Բալաջաևային: 

Այս հաղթանակից հետո Դանիելյանը, 3 այլ շախմատիստուհիների հետ միասին, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

Ի դեպ, 4-րդ տուրում Էլինան դարձյալ կմրցի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Այս անգամ նրա մրցակիցը կլինի Գունայ Մամադզադան: 

Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը անցկացվում է Ռումինիայի Յասի քաղաքում. մրցաշարին մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։