Երասխում ադրբեջանցիների կրակոցից զոհվել է ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երասխում ադրբեջանցիների կրակոցից զոհվել է ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը




Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ՝ Երասխի հատվածում:

«Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև Սև լճի հատվածում՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն հայ դիրքապահների իրականացված հակազդող գործողությունների արդյունքում ետ էին շպրտվել։