14 միլիոն ֆունտ ստերլինգ է պահանջում. նոր մանրամասներ արքայազն Էնդրյուի շուրջ սկանդալի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

14 միլիոն ֆունտ ստերլինգ է պահանջում. նոր մանրամասներ արքայազն Էնդրյուի շուրջ սկանդալի մասին




Վերջերս արքայազն Էնդրյուի շուրջ սեռական սկանդալը նոր ուժով է բռնկվել։ Թագավորական ընտանիքի անդամի դեմ դատական հայց է ներկայացրել Վիրջինիա Ջուֆրեն (Ռոբերտս), որն ավելի վաղ Ջեֆրի Էպշտեյնին եւ Գիսլեյն Մաքսվելին մեղադրել է սեռական շահագործման նպատակով իրեն վաճառելու համար։

Այժմ արդեն նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Daily Mail-ը հայտնում է, որ զոհը, որը Էնդրյուին մեղադրում է ոտնձգությունների համար, երբ ինքը 17 տարեկան է եղել, արքայազնից 14 միլիոն ֆունտ ստերլինգ է պահանջում։ Գումարի այդ չափի հետ համաձայն է ամերիկացի առաջատար փաստաբան Սփենսեր Քուվինը, որը ներկայացնում է Էպշտեյնի մի քանի զոհերի շահերը։ Նա իրավիճակը մեկնաբանել է Daily Mirror-ի հետ զրույցում․ «Ինչ-որ մեկին պատժելու համար, որի ունեցվածքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, դուք պետք է հարվածեք նրա գրպանին եւ համապատասխան կերպով պատժեք»,- վստահ է նա։

Մինչ թագավորական ընտանիքը ձգտում է ամեն կերպ «ընթացք չտալ» գործին, Էնդրյուն հերքում է ամեն ինչ՝ ասելով, որ առհասարակ ծանոթ չէ աղջկա հետ։ Սակայն գտնվել են լուսանկարներ, որոնցում արքայազնը եւ այդ պահին 17-ամյա Ջուֆրեն միասին են պատկերված։ Միեւնույն ժամանակ, Վիրջինիայի ամերիկացի փաստաբաններն արդեն պատրաստ են գործին ընթացք տալ, սակայն պարբերականի հաղորդմամբ՝ դատական նիստը կարող է կայանալ միայն 5 տարի անց․ «Ինձ չի զարմացնի, եթե ատենակալների առաջ ներկայանալու համար նվազագույնը գինտ տարի պահանջվի եւ դա այն դեպքում, եթե Էնդրյուի իրավաբանական խումբը գործի կարճման չհասնի»,- նշել է իրավաբանը։


Աղբյուրը՝ Peopletalk
Լուսանկարը՝ Tristan Fewings/Getty Images