Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Կութ և Նորաբակ գյուղերի վրա, բնակիչները փորձում են պատսպարվել. ՄԻՊ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Կութ և Նորաբակ գյուղերի վրա, բնակիչները փորձում են պատսպարվել. ՄԻՊ




Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա:

Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը: