Կորոնավիրուսից մահացել է երգչուհի Ժասմինի հայրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կորոնավիրուսից մահացել է երգչուհի Ժասմինի հայրը




Երգչուհու ընտանիքը շարունակում է ծանր կորուստներ կրել Covid-19-ի պատճառով։ Օրերս մահացել է Ժասմինի 90-ամյա տատիկը, իսկ այսօր հայտնի է դարձել, որ վիրուսը չի հաղթահարել նաեւ երգչուհու հայրը:

Ողբերգական լուրը «StarHit»-ին հայտնել է Ժասմինի ներկայացուցիչը. բժիշկները պայքարում էին նրա համար, եւ մենք մինչև վերջ հավատում էինք լավագույնին, բայց ավաղ...»։


Հիշեցնենք, որ երեկ երգչուհին իր անձնական բլոգում պատմել էր տատիկի մահվան մասին։ Կինը կյանքից հեռացել է նաեւ COVID–19-ի դեմ պայքարից հետո: «Որքան էլ տարիքով լինի հարազատ մարդը, միեւնույն է, անհնար է մինչեւ վերջ պատրաստել իրեն այն մտքին, որ մի օր նա չի լինելու... Բայց դա տեղի ունեցավ։ Տատիկս իր 90 տարիների ընթացքում եղել է պարզ մտքով եւ մինչեւ վերջին պահը պահպանել է իր յուրահատուկ հումորի զգացումը ... եթե չլիներ քովիդը, նա, ինչպես ընտանիքում ենք մտածում, դեռ մինչև 100 տարի կապրեր․․․», - գրել է երգչուհին։